21:19 "Միկան" չկարողացավ փրկվել խայտառակությունից | |
![]() Սա իմ առաջին մամուլի ասուլիսն է այստեղ: Հուսով եմ, որ լավ կհամագործակցենք Ձեզ հետ: Այս խաղը կարելի էր ոչ-ոքի ավարտել: Մեր առջև դժվար խնդիր էր դրված. խփել երկու գոլ, բայց նրանք ստանդարտից մեկ գոլ խփեցին, և խնդիրն էլ ավելի բարդացավ: Երկրորդ կեսում շատ դժվարացավ մեր վիճակը, երբ գոլ բաց թողեցինք: Առաջին կեսում թիմը շատ նյարդային էր գործում: Սխալ էր այն որ, առաջին կեսում կենտրոնով էինք փորձում գրոհել: Վերջում գոլ խփելու հնարավորություն ունեցանք: Խփած գոլը հոգեբանորեն կարող էր օգնել թիմին, սակայն չհաջողվեց գոլի հեղինակ դառնալ: Ի՞նչ կարող եք ասել ընդհանուր թիմի մասին և ի՞նչ է պակասում: Կարծում եմ, պակասում է արագությունը: Թիմը վստահ չի գործում, շատ են պարզագույն սխալները: Երբ մեկը մեկի դեմ են խաղում, շատ են սխալվում: Կարծում եմ, որ մարզումների միջոցով հնարավոր կլինի շտկել այդ սխալները: Ի՞նչ առաջադրանք է դրված և կլինե՞ն նոր խաղացողներ: Երկու առաջադրանք ունենք. ավելի լավ խաղալ և ավելի բարձր գտնվել մրցաշարային աղյուսակում, քան հիմա ենք: Երկու իսպանացիներ կփորձարկվեն թիմում, և եկել է Սամվել Մելքոնյանը: Մենք ցանկանում ենք աշխատել "Միկայի" ներկայիս ֆուտբոլիստների հետ, որպեսզի նրանք ավելի լավ արդյունքի հասնեն: Աղվան Մկրտչյանը միայն ցավի դեմ սրսկումով դուրս եկավ խաղադաշտ: Մինչև խաղի մեկնարկը չգիտեինք` կխաղա՞, թե ոչ: Ի վերջո նա սրսկումով խաղաց և չկարողացավ ցույց տալ իր լավագույն որակները: "Միկայի" խաղաոճը կենթարկվի՞ փոփոխության: "Միկայի" առաջին խաղը տեսա "Փյունիկի" դեմ, ապա Օսլոյում, իսկ հետո "Վալերենգայի" դեմ: Ես շատ կցանկանայի, որ թիմն ավելի շատ հարձակվեր և արագ հակագրոհներ կազմակերպեր: Պետք է շատ աշխատել, որպեսզի ֆուտբոլիստները փոխեն իրենց մտածելակերպը: "Միկան" հաջորդ մրցաշրջանում կկարողանա՞ լավ տեղերի համար պայքարել: Մենք ցանկանում ենք արդեն հիմա հասնել արդյունքի: Իսկ ահա նորվեգական "Վալերենգայի" գլխավոր մարզիչ Մարտին Անդերսենը հետևյալ կարծիքը հայտնեց "Միկայի" դեմ խաղից հետո. "Խաղն ինձ հիասթափեցրեց, քանի որ միայն մեկ գոլ խփեցինք: Ես գիտեմ, որ "Միկան" վտանգավոր է, երբ տուգանայիններ են իրացնում, և նրանք հնարավորություն ունեին գոլ խփելու, բայց լավ է, որ գոլ չգրանցվեց: Ուրախ եմ, որ անցանք հաջորդ փուլ, սակայն գոհ չեմ մեր խաղից":
| |
|
Total comments: 0 | |