Ինչպես տեղեկացնում է "Միկա" ֆուտբոլային ակումբի մամուլի քարտուղարությունը, այսօր 12:30-ին "ՄԻԿԱ" մարզահամալիրում տեղի կունենա ակումբի թանգարանի բացման պաշտոնական արարողությունը: "Միկա" ակումբի ղեկավարությունը բոլոր ցանկացողներին հրավիրում է միասին տոնելու "Միկա" թանգարանի բացումը, որի ժամանակ մի շարք անակնկալներ են խոստանում մարզասերներին:
"ՄԻԿԱ" ՖԱ մամուլի քարտուղարություն