09:46 Միկելը երկարաձգեց պայմանագիրը | |
Նիգերիայի ազգային հավաքականի ու Լոնդոնի "Չելսիի" հենակետային կիսապաշտպան Ջոն Օբի Միկելը ևս 5 տարով երկարաձգել է գործող պայմանագիրը "արիստոկրատների" հետ: Խաղացողի պայմանագիրը կավարտվի 2017թ.-ին: Միկելը "Չելսիում" է 2006թ.-ից ու 261 խաղում դարձել է 2 գոլի հեղինակ: Ինքը` ֆուտբոլիստն այս առիթով ասել է. "Լոնդոնյան ակումբը դարձել է իմ երկրորդ տունը, քանի որ 6 տարի է, ինչ այստեղ եմ: Ցանկանում եմ ամեն ինչով օգտակար լինել ինձ հարազատ "Չելսիին":
| |
|
Total comments: 0 | |