Home » 2012 » Օգոստոս » 16 » "Միլանի" երկրպագուները զգալիորեն քչացել են
10:51
"Միլանի" երկրպագուները զգալիորեն քչացել են
 Իտալիայի առաջնության մեկնարկին մի քանի օր է մնացել, սակայն "Միլանը" կարողացել է ընդամենը 19 283 մրցաշրջանային աբոնեմենտ վաճառել, ինչը, իրոք, ակումբային հակառեկորդ է թիմի համար այն պահից, երբ ակումբի սեփականատեր է դարձել միլիոնատեր Սիլվիո Բեռլուսկոնին: Նման ցածր արդյունքն, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է այն հանգամանքով, որ թիմը այս ամռանը վաճառել է ակումբի առաջատարներին` Տիագո Սիլվային ու Զլատան Իբրահիմովինչին, իսկ ահա թիմի ներկայիս փոխնախագահ Ադրիանո Գալլիանին էլ հայտարարել էր, որ եթե ինչ-որ մեկին դուր չի գալիս թիմի տրանսֆերային քաղաքականությունը, ապա կարող է հետ վերադարձնել մրցաշրջանային աբոնեմենտը: Վերջին 26 տարիների ընթացքում "Միլանը" դեռ ընդամենը 2 անգամ է 30 հազարից ավելի քիչ աբոնեմենտ վաճառել. մի դեպքում 2009թ.-ին, երբ թիմը վաճառել էր Կակային և 2010թ.-ին:
   Հ.Գ.: Հետաքրքիրն այն է, որ 1992թ.-ին` ավելի քան 20 տարի առաջ, "ռոսսոներիները" վաճառում էին տարեկան 71 հազար աբոնեմենտ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 381 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0