Ինչպես հայտնում են իտալական հայտնի մարզական լրատվամիջոցները, "Միլանը" ցանկանում է գնել կատալոնական "Բարսելոնայի" երկու տաղանդավոր կիսապաշտպանների: "Միլանի" ուշադրության կենտրոնում են հայտնվել հենակետային կիսապաշտպան Սեյդու Կեյտան ու եզրային խաղացող Պեդրո Ռոդրիգեսը: Ըստ աղբյուրների՝ երկու ֆուտբոլիստներն էլ կարող են դառնալ ամռանը սպասվող տրանսֆերային գործարքի "մաս", քանի որ շատ հավանական է, որ միլանցիների բրազիլացի պաշտպան Տիագու Սիլվան հայտնվի "Բարսելոնայում":
|