Home » 2011 » Օգոստոս » 11 » "Միլանում" Իբրահիմովիչը տանն է
08:11
"Միլանում" Իբրահիմովիչը տանն է
Իտալական "Միլանի" շվեդ 29-ամյա հարձակվող Զլատան Իբրահիմովիչը շվեդական թերթերից մեկին տված հարցազրույցում խոստովանել է, որ "Ռոսոներիների" թիմում ինքն իրեն զգում է ինչպես տանը և ոչ մի դեպքում չի լքի այդ ակումբը, եթե միայն ղեկավարությունը չորոշի իրեն վաճառել: Նշենք, որ ներկա պահին 29-ամյա շվեդը արձակուրդը անցկացնում է իր հայրենիքում: "Մեր ակումբի ղեկավարությունը հասկացավ ինձ և մեկ շաբաթ ավել արձակուրդ տրամադրեց, քանի որ ինձ դա իսկապես հարկավոր էր: Ես այդ ժամանակը կանցկացնեմ իմ երեխաների հետ հարազատ Շվեդիայում: "Միլանում" ինձ ամեն ինչ գոհացնում է, և ես ոչ մի դեպքում և երբեք չեմ հեռանա այս գերակումբից: "Բարսելոնայում" անհաջող մրցաշրջանից հետո ես սկսեցի ավելի շատ գնահատել իմ կարիերայի դրական պահերը: Այո, հնարավոր է, ես գտնվում էի աշխարհի ամենալավ թիմում, սակայն դա ոչ մի կապ չունի, քանի որ ես ինձ լավ չէի զգում այնտեղ: "Միլանում" ամեն ինչ այլ է, այստեղ ես ինձ զգում եմ ինչպես տանը",-գոհունակությամբ ասել է Իբրահիմովիչը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 456 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0