Home » 2011 » Օգոստոս » 23 » "Միլանում" սպասում են Աքվիլլանիին
21:07
"Միլանում" սպասում են Աքվիլլանիին

 Ինչպես հաղորդում են իտալական ԶԼՄ-ները, այս շաբաթ Ալբերտո Աքվիլլանին իր գործակալի պնդմամբ, կդառնա Իտալիայի չեմպիոն "Միլանի" խաղացող: Նշենք, որ մամուլում լուրեր են պտտվում, որ այժմ բացի "ռոսոներիներից" իտալացի խաղացողի ծառայություններով է հետաքրքրված նաև Թուրինի "Յուվենտուսը": Հավելենք, որ "Միլանը" ֆուտբոլիստի համար անգլիական "Լիվերպուլին" առաջարկում է 6 մլն եվրո, թեև երկու տարի առաջ մերսիսայդյան թիմը 27 մլն եվրո էր վճարել խաղացողի համար:
Հավելենք, որ երեկ անձամբ Աքվիլլանին հաստատել է, որ հնարավոր է ինքը շատ շուտով տեղափոխվի "Սան Սիրո": Այս մասին խոսել է նաև նրա գործակալը. "Կողմերը հիմա աշխատում են գործարքը վերջապես իրականություն դարձնել: Եթե ամեն ինչ հարթ անցնի, ապա չորեքշաբթի կամ հինգշաբթի օրը տրանսֆերի մասին պաշտոնապես կհաղորդվի, թեև քննարկվում է նաև վարճավճարային տրանսֆեր",-ասել է Ալբերտոյի գործակալը:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 437 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0