19:00 "Միլանը" արդեն որոշել է Բոյանի ապագան | |
Ինչպես հայտնում են իսպանական հայտնի մարզական ԶԼՄ-ները, իտալական "Միլանը" և կատալոնական "Բարսելոնան" արդեն հաջորդ շաբաթ էլ կքննարկեն երիտասարդ հարձակվող Բոյան Կրկիչի նկատմամբ ամբողջական իրավունքների վաճառքի հնարավորությունը: Ավելի վաղ "ռոսսոներիներին" հաջողվել էր վարձակալել տաղանդավոր այս իսպանացուն հռոմեական "Ռոմայից", բայց մինչև այսօր ֆուտբոլիստի նկատմամբ բոլոր իրավունքները ամբողջովին պատկանում են կատալոնական ակումբին: Սպասվող գործարքի համար իտալական ակումբը, ամենայն հավանականությամբ, ստիպված կլինի վճարել 13 մլն եվրո:
| |
|
Total comments: 0 | |