Home » 2012 » Հունիս » 16 » "Միլանը" չի ուզում ազատվել տարեցներից
15:58
"Միլանը" չի ուզում ազատվել տարեցներից
 Իտալական "Միլանի" փոխնախագահ Ադրիանո Գալլիանին այսօր էլի հայտարարել է, որ "Ռոսսոներիները" թեև որոշել են չվաճառել թիմի առանցքային խաղացող, բրազիլացի պաշտպան Տիագո Սիլվային, սակայն դա դեռևս չի ծածկում իրենց թիմի պաշտպանության կենտորում առկա խնդիրները: "Ամեն հարց կարգավորելու համար մենք առաջարկել ենք մեր թիմի խաղացող Ալեսանդրո Նեստային ետ կանգնել նախնական որոշումից և նոր 1 տարվա համաձայնագիր կնքել մեզ հետ, այլ ոչ թե ավարտել ֆուտբոլային կարիերան: Բացի դրանից` ցանկանում ենք, որ Ֆիլիպպո Ինձագին մնա այս թիմում, բայց ոչ թե որպես խաղացող, այլ երիտասարդական թիմի գլխավոր մարզիչ: Այս երկու խաղացողներին մենք գերազանց առաջարկություն ենք արել և կսպասենք մինչև այս ամսվա վերջ` ակնկալելով նրանց դրական պատասխանը",- ասել է հանրահայտ Ադրիանո Գալլիանին:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 383 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0