Հեղինակավոր Goal.com սպորտային պորտալը տեղեկացնում է, որ նոր մրցաշրջանում Իտալիայի առաջնության մեկնարկային հանդիպմանը իտալական գրանդ "Միլանը" հռոմեական "Լացիոյի" հետ կայանալիք խաղում խաղադաշտ դուսր կգա մի քանի կորուստներով: Երկրի չեմպիոնի կազմում կբացակայեն կիսապաշտպաններ Մատյե Ֆլամինին ու Մարկ վան Բոմելը, հարձակվող Ռոբինյոն, պաշտպաններ Տայե Տայվոն ոքւ Ֆիլիպ Մեկսեսը, ովքեր ավելի վաղ վնասվածքներ էին ստացել ընկերական հանդիպումների ժամանակ:
|