Home » 2012 » Մայիս » 30 » "Միլանը" պատրաստ է վաճառել 3 հարձակվողներից մեկին
23:46
"Միլանը" պատրաստ է վաճառել 3 հարձակվողներից մեկին
 Հեղինակավոր Goal.com սպորտային պորտալը տեղեկացնում է, որ Իտալիայի բազմակի չեմպիոն "Միլանը" պատրաստ է այս ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ վաճառել իր հարձակվողական եռյակից որևէ մեկին. կա՛մ Ռոբինյոյին, կա՛մ Ալեշանդրե Պատոյին, կա՛մ Անտոնիո Կասսանոյին: Հաղորդվում է, որ վաճառքից ստացված գումարը "Ռոսսոներիները" պատրաստվում են ծախսել նոր ձեռքբերումների վրա: Ըստ աղբյուրի ունեցած տեղեկությունների՝ միլանյան գրանդի հիմնական նպատակը թիմում ֆուտբոլիստներին պահելն է, իսկ ավելի ճիշտ՝ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի և պաշտպան Տիագու Սիլվայի պահումն է ակումբում, որոնք բազմաթիվ ու մեկը մյուսից գրավիչ առաջարկներ են ստացել եվրոպական մի շարք ակումբներից:
     Նշենք, որ Պատոն առաջարկ ունի ֆրանսիական "ՊՍԺ"-ից, Ռոբինյոյի ծառայություններով հետաքրքրված է բրազիլական "Սանթոսը", իսկ Կասսանոյի նկատմամբ լրջորեն հետաքրքրված է իսպանական "Մալագան":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 338 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0