11:02 "Միլանը" սին հույսեր է պարգևում երկրպագուներին | |
ՖԻՖԱ-ի իտալացի գործակալ Էռնեստո Բրոնցետտին իր կարծիքն է հայտնել իտալական "Միլանի" տրանսֆերային նպատակների մասին` խոսելով Մադրիդի "Ռեալի" խաղացողներ Կակայի և Լասսանա Դիարրայի` Իտալիա հնարավոր տեղափոխության, ինչպես նաև իսպանական "Վիլյառեալի" իտալացի երիտասարդ հարձակվող Ջուզեպպե Ռոսսիի` դեպի հայրենիք հնարավոր վերադարձի վերաբերյալ: "Պետք չէ "Միլանի" նվիրյալ երկրպագուներին սին հույսեր տալ, քանի որ այս պահին էլ իտալական ֆուտբոլում մեծ ճգնաժամ է: Դժվար թե Կական կարողանա վերադառնալ Իտալիա, թեև անձամբ բրազիլացին դեմ չէ: Այդ պատճառով էլ կարելի է այդ տրանսֆերի հավանականությունը գնահատել մոտ 0.0001 տոկոսով: Ի՞նչը կարող է լիովին ստիպել, որ այդ տրանսֆերը արագանա: Եթե "Ռեալը" գնեց Լուկա Մոդրիչին, ապա Կական կարող է ավելի հեշտորեն բանակցություններ վարել, թեև նրա` 10 մլն եվրո տարեկան աշխատավարձը վճարել Իտալիայում ոչ մի թիմ չի կարող: Ադրիանո Գալլիանին լավ գիտի, որ չի կարող Կակայի անվճար գնել, քանի որ ընդամենը 3 տարի առաջ այդ ուժեղ խաղացողի համար վճարվել է 68 մլն եվրո: Լասսանա Դիարրան էլ տարեկան 5-6 մլն եվրո աշխատավարձ է պահանջում, իսկ "Միլանն" այդքան մեծ գումար չի կարող վճարել ոչ ոքի: Ջուզեպպե Ռոսսին էլ գուցե վարձավճարով հանդես գա ինչ-որ մի եվրոպական ակումբում: Չգիտեմ` կցանկանա արդյոք "Միլանը" ձեռք բերել տղային, սակայն պարզ է, որ այդ խաղացողի արժեքը մոտ 10 մլն եվրո է: Նրա համար չարժե ավելին վճարել",- ասել է ՖԻՖԱ-ի գործակալը:
| |
|
Total comments: 0 | |