Ինչպես հայտնում են իտալական լրատվամիջոցները, "Միլանի" ղեկավարները կարող են հետաքրքիր առաջարկ անել բրազիլական "Սանթոսին"։ Սպասվում է, որ "Ռոսսոներիները" կառաջարկեն բրազիլական կողմին փոխանակել Գանսոյին Ռոբինյոյի հետ։ Հարկ է հիշեցնել, որ "Սանթոսը" ցանկանում է իր 100-ամյակի համար թիմ վերադարձնել երկրպագուների սիրելիին՝ Ռոբինյոյին։
|