08:28 "Միլանը" հետաքրքրված է Աքվիլանիով | |
![]() "Ակվիլանին հենց այնպիսի բնավորությամբ կիսապաշտպան է, որը մեզ անհրաժեշտ է թիմի կիսապաշտպանությունն ամրապնդելու համար: Ինչպես այդ ամպլուայի մի շարք այլ ֆուտբոլիստներ, նա նույնպես մեր հետաքրքրության շրջանում է",-իտալական գրանդի մենեջերի խոսքերն է մեջբերում Football Italia ռադիոկայանը: Հավելենք, որ "Յուվենթուսը" որոշեց չգնել Աքվիլանիի տրանսֆերը, քանի որ ձեռք էր բերել Անդրեա Պիրլոյին, սակայն անձամբ Աքվիլանին հայտարարել էր, որ ցանկանում է կարիերան շարունակել հարազատ Իտալիայում: Նշենք, որ նրա ծառայություններով էր հետաքրքրված նաև "Ֆիորենտինան": | |
|
Total comments: 0 | |