Ինչպես տեղեկացնում են գերմանական ԶԼՄ-ները, Բրեմենի "Վերդերի" մարզական տնօրեն Կլաուս Ալոֆսը ժամանել է Միլան, որպեսզի տեղում քննարկի գերմանական ակումբի կիսապաշտպան Մարկո Մարինի հնարավոր տեղափոխությունը դեպի "Միլան":Կլաուս Ալոֆսը և "Միլանը" ներկայացնող նրա գարծընկեր Արյեդո Բրայդան հանդիպել են միլանյան ռեստորաններից մեկում ու քննարկել տրանսֆերային գալիք պատուհանը:Սակայն հանդիպման հիմնական թեման այն էր, որ բրեմենցիներին հետաքրքրում է "Միլանի" պաշտպան Սոկրատիս Պապաստոպուլոսը, իսկ "Միլանն" էլ իր հերթին, դեմ չէ թիմի շարքերը համալրելու գերմանական ֆուտբոլի գլխավոր տաղանդներից մեկով` Մարկո Մարինով:Սակայն ամբողջ խնդիրը Մարկո Մարինի տրանսֆերային արժեքն է, որը կազմում է շուրջ 15 մլն եվրո: Այս գումարը կարող է պակասել, եթե գործարքի մեջ ներգրավեն նաև ուրիշ ֆուտբոլիստների:
|