Իտալական "Միլանը" ցանկանում է ձեռք բերել հարձակվող ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ, քանի որ Անտոնիո Կասսանոն հնարավոր է ընդհանրապես չխաղա այս մրցաշրջանում: Այսպես` իտալական ակումբի ուշադրության կենտրոնում է հայտնվել Լոնդոնի "Չելսիի" ֆրանսիացի հարձակվող Նիկոլյա Անելկան, ում համար "ռոսոներիները" պատրաստվում են վճարել 2.5 միլիոն ֆունտ: