Home » 2012 » Հունիս » 7 » "Միլանը" միանում է Վերտոնգենի համար պայքարին
11:15
"Միլանը" միանում է Վերտոնգենի համար պայքարին
 Թեև դեռ օրեր առաջ հաղորդվել էր, որ Ամստերդամի "Այաքսի" ու Բելգիայի ազգային ընտրանու կենտրոնական երիտասարդ պաշտպան Յան Վերտոնգենը մոտ օրերս պատրաստվում է տեղափոխվել Լոնդոնի "Տոտենհեմ", սակայն արդեն այսօր նշվում է, որ իտալական "Միլանը" ցանկանում է իրենով անել խաղացողին, քանի որ թիմի առաջատար Տիագու Սիլվային կորցնելու մտավախություն ունի: Բացի այդ` եթե "Տոտենհեմը" խաղացողի համար առաջարկում էր 12 մլն եվրո, ապա "Միլանը" պատրաստ է վճարել ամստերդամյան թիմի ղեկավարության ցանկացած գումարը՝ 15 մլն փոխհատուցում:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 435 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0