Home » 2011 » Օգոստոս » 18 » "Միլանը" մոտ է Բալոտելլիին ձեռք բերելուն
22:44
"Միլանը" մոտ է Բալոտելլիին ձեռք բերելուն

Ինչպես տեղեկացնում է իտալական Il Corriere dello Sport պարբերականը, իտալական "Միլանի" ղեկավարությունը պատրաստվում է մոտակա օրերի ընթացքում ձեռք բերել անգլիական "Մանչեսթեր Սիթիի" իտալացի տաղանդավոր, սակայն շատ կամակոր 21-ամյա հարձակվող Մարիո Բալոտելլին և վերջինիս համար պատրաստ է շուրջ 20 մլն եվրո վճարել:
Հիշեցնենք, որ երիտասարդ խաղացողի կարիերան Անգլիայում այնքան էլ լավ չի դասավորվում, ու անձամբ խաղացողն էլ մեծ ցանկություն ունի հեռանալու "Մանչեսթեր Սիթիից", նամանավանդ այն բանից հետո, երբ "քաղաքաբնակների" գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին հայտարարել է, որ թիմի արգենտինացի նորեկ Սերխիո Ագուերոյին որպես հարձակվող է դիտարկում և չի պատրաստվում նրան որպես կիսապաշտպան օգտագործել:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 391 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0