17:01 "Միլանը" խնդիրների առաջ է հայտնվել |
Իտալիայի ներկայից չեմպիոն "Միլանը" խնդիրներ ունի մեկնարկային կազմում հանդես եկող ֆուտբոլիստների հետ, չնայած նրան, որ նոր մրցաշրջանը դեռ չի սկսվել: Ինչպես տեղեկացնում է իտալական հեղինակավոր Football Italia ռադիոկայանը, "ռոսոներիների" հիմնական կազմից մի քանի ֆուտբոլիստներ չեն կարողանա օգնել իրենց ակումբին Իտալիայի մեկնարկելիք առաջնության սկզբնամասում: Նշվում է, որ ակումբի նորեկ պաշտպան Տայե Տայվոն շարքից դուրս է եկել մոտ մեկ ամսով` չարաբաստիկ վնասվածքը ստանալով Թուրինի "Յուվենթուսի" հետ կայացած ընկերական հանդիպման ժամանակ: Մոտ մեկ շաբաթով "Միլանը" չի կարող օգտվել շվեդ գոլահար Զլատան Իբրահիմովիչի ծառայություններից, իսկ ներկայումս էլ վերականգնման փուլում են գտնվում Մատյե Ֆլամինին, Քևին Փրինս Բոատենգը և Մարկ վան Բոմելը:
|
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից |
Views: 538 |
Added by: Hayk
| Tags: ռադիոկայան, կազմ, Մարկ վան Բոմել, Ռոսոներիներ, Միլան, մրցաշրջան, Ֆուտբոլիստ, Football Italia, չեմպիոն, Թուրինի Յուվենթուս
| Rating: 5.0/1 |