Ֆրանսիական "Նանսիի" սևամորթ կիսապաշտպան Բակայ Տրաորեն հայտարարել է, որ իր գործակալն արդեն նախնական պայմանավորվածություն է ձեռք բերել իտալական հզոր "Միլանի" ղեկավարության հետ, և հաջորդ մրցաշրջանից ինքը հանդես կգա հենց "Ռոսսոներիների" կազմում: "Ես շատ ուրախ եմ, որ կարող եմ հայտարարել այդ մասին: Սա մի տարօրինակ զգացում է, քանի որ ես հանդես եմ գալու Իտալիայի ամենաուժեղ թիմերից մեկում` խաղալով ֆուտբոլային մի շարք աստղերի կողքին: Ես պատրաստ եմ մրցակցության",- ասել է Բակայ Տրաորեն:
|