Home » 2012 » Փետրվար » 29 » "Միլանը" կգնի՞ Սանդրոյին
23:25
"Միլանը" կգնի՞ Սանդրոյին
 Իտալական "Միլանի" ղեկավարներն այսօր հաստատել են, որ թիմը հետաքրքրվում է Լոնդոնի "Տոտենհեմի" հենակետային կիսապաշտպան Սանդրոյի ծառայություններով: Սպասվում է, որ "ռոսոներիները" պատրաստ են շուրջ 10 մլն եվրո վճարել բրազիլացու համար: Երիտասարդ կիսապաշտպանի միջոցով միլանցիները կփորձեն փակել այն բացը, որը կառաջանա Մաթյե Ֆլամինիի՝ իտալական թիմը լքելու ժամանակ: Բացի այդ "Միլանը" կփորձի ամռանը ձեռք բերել նաև գերմանական "Բայերի" տաղանդավոր դարպասապահ Ռենե Ադլերին:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 453 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0