Home » 2011 » Ապրիլ » 2 » Միլանյան դերբին` համայն Եվրոպայի ուշադրության կենտրոնում
13:04
Միլանյան դերբին` համայն Եվրոպայի ուշադրության կենտրոնում
Իտալական ֆուտբոլի ամենավառ հակամարտություններից մեկը սպասվում է լինել չափազանց հետաքրքրիր, քանի որ այն բացի դարավոր հակամարտությունից, չեմպիոնության խնդիրներ է լուծում: Խաղից առաջ շատերն են խոսել այս կարևոր հանդիպման մասին: Ահա թե ինչ են ասել երկու կողմերի մարզիչները և խաղացողները խաղից րոպեներ առաջ.
  "Միլան"
Մասսիմիլիանո Ալլեգրի` "Միլանի" գլխավոր մարզիչ. "Սա իմ կարիերայի ամենակարևոր հանդիպումն է: Շատ լավ կլիներ, եթե մենք 10 միավորով առաջ լինեինք "Ինտերից": Մենք գլխավորում ենք մրցաշարային աղյուսակը, և դա մեզ հոգեբանական առավելություն է տալիս խաղից առաջ":
Կլարենս Զեդորֆ` "Միլանի" կիսապաշտպան. "Ինտերի" դեմ հանդիպումը կարևոր նշանակություն ունի չեմպիոնական պայքարի համար: Այս հանդիպումը չափազանց կարևոր նշանակություն ունի հոգեբանական առումով: Բոլոր խաղացողներն էլ գիտեն, որ սա վճռորոշ խաղ է":
  "Ինտեր"
Լեոնարդո` "Ինտերի" գլխավոր մարզիչ. "Ես ոչինչ չեմ մոռացել: Չեմ մոռացել, որ եկել եմ "Ինտեր" հենց "Միլանից": Ողջ իմ անցյալը մնաց ինձ հետ, և այսօր "Միլանի" դեմ խաղալու է ոչ թե Լեոնարդոն, այլ "Ինտերը": Սա երկու թիմերի հակամարտություն է, որոնցից յուրաքանչյուրը ցանկանում է հաղթել":
Սամուել Էտո'ո` "Ինտերի" հարձակվող. "Դերբին պարզապես հանդիպում է, որը կարող է փոխել առաջնության ընթացքն ընդամենը մեկ շաբաթով, քանի որ մենք դեռևս յոթ հանդիպում ունենք անցկացնելու: Անշուշտ, "Միլանը" ֆավորիտ է, քանի որ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Մեզ համար առավելություն է այն, որ "Միլանի" կազմում չի խաղալու իմ մտերիմ ընկեր Ֆիլիպո Ինձագին: Պիպոն մոլորակի ուժեղագույն հարձակվողներից է":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 539 | Added by: mu | Rating: 5.0/2
Total comments: 1