Home » 2012 » Հունվար » 6 » Միլանյան գրանդները պայքարում են "Մանչեսթեր Յունայթեդի" կիսապաշտպանի համար
18:11
Միլանյան գրանդները պայքարում են "Մանչեսթեր Յունայթեդի" կիսապաշտպանի համար
 Հեղինակավոր Goal.com սպորտային պորտալը տեղեկացնում է, որ անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" երիտասարդ ֆրանսիացի կիսապաշտպան Փոլ Պոգբան դարձել է միլանյան գրանդների վիճաբանության առարկան: Ըստ տեղեկությունների` թե "Միլանի" և թե "Ինտերի" ներկայացուցիչներն արդեն կարողացել են կապ հաստատել 18-ամյա ֆրանսիացու գործակալի հետ, սակայն որևէ այլ բան չի հաղորդվում: Նշվում է, որ ավելի վաղ "կարմիր սատանաների" գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը հայտարարել էր, որ Պոգբան չի հեռանա, սակայն, ինչպես երևում է, ամեն ինչ այդքան էլ այդպես չէ, և մոտ ժամանակներս Պոգբան կարող է տեղափոխվել այլ ակումբ, մասնավորապես` "Միլան" կամ "Ինտեր":
     Հավելենք, որ Պոգբայի և "մանկունյացիների" միջև կնքված պայմանագիրն ուժի մեջ է մինչև ընթացիկ մրցաշրջանի վերջ, որից հետո ֆրանսիացին կստանա ազատ ֆուտբոլիստի կարգավիճակ, եթե, իհարկե, "Մանչեսթեր Յունայթեդի" ղեկավարությունն այդ ընթացքում նրան նոր պայմանագիր չառաջարկի:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 458 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0