Home » 2012 » Նոյեմբեր » 10 » Միլիտո. "Հրաշալի է Պալասիոյի ու Կասսանոյի հետ խաղալը"
08:27
Միլիտո. "Հրաշալի է Պալասիոյի ու Կասսանոյի հետ խաղալը"
 Իտալական "Ինտերի" արգենտինացի աստղ Դիեգո Միլիտոն օրերս խոսել է իր երկու հարձակվող թիմակիցների՝ Կասսանոյի և Պալասիոյի մասին: Արգենտինացին ասել է, որ իրեն դուր է գալիս իր խաղընկերների հետ համագործակցությունը և տպավորված է, որ կարճ ժամանակում ինքը կարողացել է հեշտորեն լեզու գտնել այդ տեսակ խաղացողների հետ. "Իմ կարիերայի ողջ ընթացքում ես երբեք չեմ դժվարացել խաղընկերներիս հետ համագործակցելու հարցում: Միշտ էլ կարողացել եմ լավ լեզու գտնել իմ հարձակվող գործընկերների հետ: Ում հետ էլ խաղացել եմ, ընդհանուր լավ լեզու գտել ենք խաղադաշտում: Այժմ էլ խաղում եմ հրաշալի խաղացողների՝ Պալասիոյի և Կասսանոյի հետ: Նրանք էլ առաջնակարգ խաղացողներ են: Նրանք հաճախ են օգնում ինձ գոլեր հեղինակել և իրենք էլ բավականին արդյունավետ են օգտագործում իրենց իսկ ընձեռված պահերը: Երբ դաշտ եմ մտնում նման խաղընկերների հետ, ապա ամեն բան ավելի հեշտ է թվում, հնարավորություն կա հանգիստ ու անկաշկանդ գործելու":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 570 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0