09:46 Միլիտոյի նկատմամբ "որս" է սկսվել | |
Անգլիական հեղինակավոր պարբերականները տեղեկացնում են, որ Լոնդոնի "Տոտենհեմն" այս ամռանը տրանսֆերային պատուհանի շրջանակներում մտադիր է համալրվել ուժեղ հարձակվողով: Ըստ մամուլի` "խթանների" ուշադրության կենտրոնում է հայտնվել Միլանի "Ինտերի" արգենտինացի հարձակվող Դիեգո Միլիտոն, ով նախորդ մրցաշրջանում պարզապես փայլուն էր հանդես գալիս: Միլիտոյի տեղափոխության դիմաց "Տոտենհեմը" պատրաստ է "Ինտերի" ղեկավարությանը վճարելու շուրջ 5 մլն. եվրո: Վերջում հավելենք, որ Դիեգո Միլիտոյին ձեռք բերելու համար "Տոտենհեմը" ստիպված կլինի պայքարել Լոնդոնի "Արսենալի" հետ, որը նույնպես հետաքրքրված է արգենտինացի հարձակվողի ծառայություններով: Ինքը` Միլիտոն, մտադիր է տեղափոխվել այնպիսի ակումբ, որը մասնակցելու է "Չեմպիոնների լիգայի" հաջորդ խաղարկությանը:
| |
|
Total comments: 0 | |