Home » 2011 » Հոկտեմբեր » 15 » Մինասյան. "Հետխաղային իրարանցումը շատ է"
08:31
Մինասյան. "Հետխաղային իրարանցումը շատ է"
Հայաստանի ազգային հավաքականի և Երևանի "Փյունիկի" գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը ռուսական Life Sports լրատվամիջոցին տված հարցազրույցի ժամանակ կարծիք է հայտնել, որ իռլանդացիներից կրած պարտության հիմնական պատճառը իրականում Բերեզովսկու կարմիր քարտն էր: "Մինչ կարմիր քարտը մեր տղաները խաղում էին այնպես, ինչպես որ մենք էինք պլանավորել: Առաջին 25 րոպեներում մենք տարածքային լուրջ առավելություն ունեինք, սակայն Բերեզովսկու հեռացումն ամեն ինչ փոխեց: Խաղացել է մեր դարպասապահը ձեռքով, թե ոչ, դա արդեն երկրորդական է, քանի որ մինչ այդ մրցակիցն էր խախտել խաղի կանոնները: Չեմ կարծում, որ հանդիպումը կվերախաղարկվի, բայց կարծում եմ արդեն մեծ իրարանցում է ստեղծվել այս հարցի շուրջ և ՈՒԵՖԱ-ն պարտավոր է որևէ մեկնաբանություն անել",-ասել է Վարդան Մինասյանը:
Հետխաղային իրարանցման մասին խոսում է Վարդան Մինասյանը:
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 1266 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 2