Home » 2011 » Սեպտեմբեր » 2 » Միրոսլավ Քլոզե. "Բոլորն էլ նախանձախնդրությամբ են նայում Գերմանիայի ընտրանուն"
17:40
Միրոսլավ Քլոզե. "Բոլորն էլ նախանձախնդրությամբ են նայում Գերմանիայի ընտրանուն"
 Իտալական "Լացիոյի" և Գերմանիայի ազգային հավաքականի առաջքաշված հարձակվող Միրոսլավ Քլոզեն կարծում է, որ շատերն են նախանձում գերմանական "Բունդեսլիգային": Գերմանացու խոսքերն է մեջբերում հեղինակավոր Bild պարբերականը. "Միակ բանը, որ ինձ չի հերիքում, խոշոր մրցաշարում հաղթանակն է: Հաջորդ տարի անցկացվելու է Եվրոպայի առաջնությունը, որը կարող է դառնալ այդպիսի մրցաշար: Մեր թիմը բավական ուժեղ է, որպեսզի կարողանա հաղթել: Ֆուտբոլային աշխարհում շատերը մեզ նախանձով են նայում: Մենք շատ գրավիչ հարձակվողական ֆուտբոլ ենք խաղում":
Հիշեցնենք, որ այսօր Գերմանիայի ազգային հավաքականը ԵՎՐՈ 2012-ի խմբային փուլի շրջանակներում մրցելու է Ավստրիայի ընտրանու հետ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 428 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0