Home » 2012 » Մայիս » 24 » Միշել Պլատինի. "ԵՎՐՈ 2012"-ին բոլորը պատրաստ են"
19:49
Միշել Պլատինի. "ԵՎՐՈ 2012"-ին բոլորը պատրաստ են"
 ՈՒԵՖԱ-ի գործող նախագահ և նախկին տաղանդավոր ֆուտբոլիստ Միշել Պլատինին հայտարարել է, որ "ԵՎՐՈ 2012" մրցաշարի նախապատրաստական աշխատանքներն արդեն ավարտվել են և թեկուզ հիմա էլ կարող է անցկացվել այդ մրցաշարը: Պարոն Պլատինիի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը. "ԵՎՐՈ 2012"-ին բոլորը պատրաստ են: Այն, ինչ պլանավորվել էր, իր տրամաբանական ավարտին է հասցվել: Մեզ այլևս որևէ իրական խոչընդոտ չի կարող խանգարել: Ուկրաինայի և Լեհաստանի բնակիչների ցուցադրած հարգանքն այս Եվրոպայի առաջնությանն էլ ավելի է իմաստավորում: "ԵՎՐՈ 2012"-ը կարևոր է ոչ միայն ֆուտբոլի, ՈՒԵՖԱ-ի և Եվրոպայի համար, այլև մեծ դերակատարություն ունի Ուկրաինայի և Լեհաստանի համար, որոնք բավականաչափ վերելք են ապրել այս մի քանի տարիների ընթացքում: "ԵՎՐՈ 2012"-ը կավարտվի ու նրանից միայն հիշողություններ կմնան, սակայն միշտ կայուն կլինեն այն օդանավակայաններն ու ճանապարհները, որոնք կառուցվել են հենց այս մրցաշարի անցկացման համար: Հենց սա է այս մրցաշարի հիմնական գաղափարը":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 612 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0