Home » 2011 » Դեկտեմբեր » 31 » Միշել Պլատինիի ամանորյան ուղերձը
16:23
Միշել Պլատինիի ամանորյան ուղերձը
 ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության պաշտոնական կայքին տված հարցազրույցի ժամանակ բոլորին շնորհավորել է գալիք Ամանորի և Սուրբ Ծնունդի կապակցությամբ ու նշել է 2012թ.-ի կարևորությունը ֆուտբոլային աշխարհում: Ստորև Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում լեգենդար ֆրանսիացու ամանորյա ուղերձը.
     "Նախ ասեմ, որ ՈՒԵՖԱ-ն միանում է իմ հղած մաղթանքներին և Ձեզ բոլորիդ հիանալի 2012 տարի է ցանկանում: 2012թ.-ը շատ կարևոր տարի է լինելու եվրոպական ֆուտբոլի համար: ԵՎՐՈ 2012 մրցաշարը, որը կկայանա Լեհաստանում և Ուկրաինայում, իրենից ներկայացնում է մեծ մարտահրավեր: Այս մրցաշարը մեզ խոստանում է լինել ավելի յուրահատուկ, քան նախորդները: Բացի այդ, ես հույս ունեմ, որ գալիք տարին նոր էջ կբացի ակումբային ֆուտբոլի պատմության մեջ: Մենք փորձելու ենք այնպես անել, որ մյուս տարի բոլոր ակումբները պահպանել ֆինանսական արդար խաղի կանոնները, որին, կարծում եմ, իրենց օգնությունը ցույց կտան բոլոր ակումբներն էլ: Արդար խաղի կանոնների պաշտպանությունը մեզ համար դարձել է գրավական և մի բան, որը մեզ օգնում է ավելի համախմբված լինել: Այն ամենը, ինչ անում ենք, ուղղված է ֆուտբոլի պաշտպանմանը տարբեր խարդախություներից: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին` ֆուտբոլիստներին, մարզիչներին, մրցավարներին, երկրների ասոցիացիաների ներկայացուցիչներին, ակումբներին և, իհարկե, բոլոր երկրպագուներին, ովքեր իրենց կյանքը չեն պատկերացնում առանց ֆուտբոլի: Բոլորին մաղթում եմ ուրախ Ամանոր և Սուրբ Ծնունդ, և թող 2012թ.-ը լինի ֆուտբոլի համար հաջողակ տարի":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 439 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0