22:27 Միշել Պլատինին կողմ է, որ Ռունիին ու Ֆերգյուսոնին որակազրկել են | |
ՈՒԵՖԱ-ի նախագահ և ֆրանսիացի լեգենդար ֆուտբոլիստ Միշել Պլատինին պաշտպանում է Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի որոշումը` "Մանչեսթեր Յունայթեդի" գլխավոր մարզիչ Սըր Ալեքս Ֆերգյուսոնին և թիմի անգլիացի հարձակվող Ուեյն Ռունիին պատժելու որոշումը: Պլատինիի խոսքերը մեջբերում է անգլիական հեղինակավոր SkySports հեռուստաընկերությանը պատկանող SkySports.com կայքը. "Այդպիսի բաներ պատահում են, երբ մարդիկ զայրույթի պահին անհարգալից վերաբերմունք են ցուցաբերում: Ես էլ սուրբ չէի, երբ ֆուտբոլիստ էի: Երբեմն ես նյարդայնանում էի և մրցավարներին վիրավորում: Բայց մենք պարտավոր ենք հարգել խաղը և դրա կանոնները: Ռունին և Ֆերգյուսոնն արժանի պատիժ ստացան": Հիշեցնենք, որ Ալեքս Ֆերգյուսոնը որակազրկվել է Անգլիայի առաջնության 18-րդ տուրի շրջանակներում Լոնդոնի "Չելսիի" (խմբ. հիշեցնենք, որ անգլիայի ամենահետաքրքրաշարժ հանդիպումն ավարտվել է դաշտի տերերի 2:1 հաշվով հաղթանակով) հետ կայացած խաղի մրցավար Մարտին Ակտինսոնին վիրավորելու համար, իսկ Ռունին երկու խաղի որակազրկում ստացել է "Վեսթ Հեմի" հանդիպումից (խմբ. հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել է "կարմիր սատանաների" 4:2 հաշվով հաղթանակով) հետո տեսախցիկի առջև անվայելուչ արտահայտություններ անելու համար: | |
|
Total comments: 0 | |