08:25 Միտրևսկին խաբեց ադրբեջանցիներին | |
Ադրբեջանական "Նեֆթչիի" և Մակեդոնիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Իգոր Միտրևսկին երեկ Azerisport պարբերականին տված հարցազրույցի ժամանակ
նշել է, որ ինքը Հայաստանում եղած ժամանակ հրաժարվել է հարցազրույց տալ հայ լրագրողներն:
"Երևանում ինձ Բաքվի և Ադրբեջանի մասին էին հարցնում: Մի քանի հայ երիտասարդ լրագրողներ ցանկանում էին հարցազրույց վերցնել ինձանից, սակայն ես հրաժարվեցի: Վստահ էի, որ սկանդալային հարցեր պետք է տան, ինչը կարող էր դուր չգալ շատերին, նամանավանդ իմ ներկայիս թիմի ղեկավարներին: Ինչ վերաբերվում է հայերից կրած պարտությանը, ապա դա ուղղակի թյուրիմացություն էր, քանի որ հայերն այնքան էլ ուժեղ չէին խաղում, այլ մենք էինք վատ խաղում",-ադրբեջանական լրատվամիջոցի հետ զրույցում անկեղծացել է ֆուտբոլիստը, ում հետ Հայաստանում եղած ժամանակ հնարավորություն ունեցա հանդիպելու ու փոքրիկ շփում ունենալու: Հ.Գ.: Բայց ֆուտբոլիստն ինձ հետ շփվելուց չի խուսափել, ավելին իմ ընկերներից մեկին նույնիսկ ծավալուն հարցազրույց է տվել, իսկ թե ինչու է հայտարարել, թե Հայաստանում իր հետ ոչ մեկ չի խոսել.... Ինքնին հասկանալի է ադրբեջանական քարոզչամեքենայի գործունեությունը: | |
|
Total comments: 0 | |