12:44 Մկոյանը խաղում է, իսկ Մալաքյանը՝ մնում պահեստային | |
![]() Զարմանալ կարելի է, թե ինչ կարող է տալ խաղային պրակտիկայի առումով մեր ազգային հավաքականի առանցքային խաղացողին այս տեղափոխությունը երկրի չեմպիոն Պլզենի "Վիկտորիայից" (Խմբ. այնտեղ նա գոնե երբեմն-երբեմն փոխարինման էր դուրս գալիս) անհուսալի հետնապահ դարձած "Դինամո", երբ այստեղ էլ նա թիմի վերջին 5 խաղերից միայն մեկին է մասնակցել, այն էլ ընդամենը 4 րոպե է անցկացրել խաղադաշտում՝ փոխարինման դուրս գալով երկրորդ խաղակեսի վերջնամասում: "Դինամոյի" մեկնակային կազմում էլ մշտապես տեղ ունեցող ու առանց փոխարինման ողջ հանդիպմանը մասնակցող Հայաստանի ազգային ընտրանու մյուս խաղացողը՝ կենտրոնական պաշտպան Հրայր Մկոյանը, այս անգամ էլի ընդգրկված էր թիմի մեկնարկային կազմում, սակայն այս դեպքում ոչնչով չկարողացավ օգնել իր թիմին խուսափելու խայտառակ հաշվով կրած պարտությունից: Չեխիայի բարձրագույն խմբում տեղը պահպանելու համար դժվարին պայքար մղող "Դինամոն", որը ընդամենը 17 միավոր ունի 21 խաղից հետո, ապրիլի 5-ին 22-րդ տուրի շրջանակներում սեփական հարկի տակ կընդունի 13-րդ տեղում ընթացող "Պրիբրամին": ![]() | |
|
Total comments: 0 | |