Home » 2013 » Հունվար » 2 » Մոդրիչ. "Էլ ավելի եմ մոտիվացված"
10:53
Մոդրիչ. "Էլ ավելի եմ մոտիվացված"
 Մադրիդի "Ռեալի" խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը խոստովանել է, որ իրեն դուր է գալիս ներկայիս ակումբում խաղալը: "Արդեն 4 ամիս է, ինչ "Ռեալի" խաղացող եմ: Ես այժմ էլ ավելի մոտիվացված եմ և ցանկանում եմ արդարացնել երկրպագուների ու թիմի ղեկավարության սպասելիքները: Ես ուզում եմ մարզվել, խաղալ, հաղթել ու լսել մարզադաշտում հավաքված հազարավոր մարզասերների օժանդակությունը թիմին: Սա Մադրիդի "Ռեալն" է: ԶԼՄ-ների կողմից ճնշումն ուղղակի խեղդող է, քանի որ նրանք յուրաքանչյուր խաղացողից գերբնական բաներ են ցանկանում: Ես արդարացումներ չեմ սիրում, դա նաև իմ կանոններով չէ, բայց իրոք մի քիչ ժամանակ է պետք հարմարվելու համար: Չնայած այդ ամենին` ես շատ գոհ եմ "Ռեալում" անցկացրած իմ առաջին ամիսներից ու մրցելույթներից",- ասել է 26-ամյա խորվաթը, ով դեռևս չի համարվում "Արքայական ակումբի" հիմնական կազմի խաղացող:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 501 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0