Home » 2012 » Օգոստոս » 4 » Մոդրիչն ու Վիլլաշ-Բոաշը կքննարկեն ֆուտբոլիստի ապագայի հարցը
07:53
Մոդրիչն ու Վիլլաշ-Բոաշը կքննարկեն ֆուտբոլիստի ապագայի հարցը
 Ըստ բրիտանական հայտնի մարզական ԶԼՄ-ների` այսօր կեսօրին լոնդոնյան "Տոտենհեմի" գլխավոր մարզիչ Անդրե Վիլլաշ-Բոաշը և թիմի խորվաթ ֆուտբոլիստ Լուկա Մոդրիչը կհանդիպեն ու լրջորեն կքննարկեն ֆուտբոլիստի ապագայի հարցը: Ըստ ֆուտբոլային վերլուծաբանների` սա շատ կարևոր դեր կունենա Լուկա Մոդրիչի` Մադրիդի "Ռեալ" հնարավոր տեղափոխության համատեքստում, քանի որ ինչպես օրերս է հայտնի դարձել, "Տոտենհեմը" արդեն պաշտոնապես մերժել է մադրիդյան գրանդի առաջարկը` չահամձայնելով իր առաջատարից զրկվել 30.4 մլն ֆունտի, այսինքն` ավելի քան 35 մլն եվրոյի դիմաց:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 372 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0