23:10 Մոջջին կրկին քննադատում է Մարոտային | |
Թուրինի "Յուվենտուսի" նախկին գլխավոր տնօրեն Լուչիանո Մոջջին քննադատության է ենթարկել թուրինյան ակումբի ղեկավարությանը, որի պատճառով "Յուվենթուսն" Իտալիայի առաջնության արդյունքներով գրեթե զրկվել է եվրագավաթներում հայտնվելու հնարավորությունից:
"Դեռ ֆուտբոլային մրցաշրջանի մեկնարկից առաջ ես ասել էի, որ "Յուվենտուսը" զբաղեցնելու է 7-րդ կամ 8-րդ տեղը: Այդ թիմի վարպետության մակարդակը շատ ցածր է: Այժմ շատ են խոսում թիմի գլխավոր մարզիչ Լուիջի դել Ներիի հեռացման մասին: Բայց, իմ կարծիքով, ավելի լավ կլինի թողնել դել Ներիին իր պաշտոնում: Եթե նա տապալել է իր աշխատանքը, ապա գլխավոր տնօրեն Բեպե Մարոտայի մեղավորությունն ավելի մեծ է այդ հարցում, և հենց նրան է պետք առաջնահերթ հեռացնել",-Մոջիի խոսքերն է մեջբերում Football Italia ռադիոկայանը: | |
|
Total comments: 0 | |