12:39 Մոուրինյո. "Ես "Ռեալի" երկրպագուն չեմ, այլ թիմի մարզիչը" | |
Երեկ սեփական հարկի տակ 4-1 հաշվով հաղթելով Բիլբաոյի "Ատլետիկին"` "Ռեալը" կարծես թե շատերին ապացուցեց, որ դեռևս հոգեվարքի մեջ չի գտնվում և ամեն անգամ կարող է արագորեն վերականգնվել "Բարսելոնայի" հետ ծանր խաղերից հետո: "Բոլոր թիմերն էլ թույլ տեղեր ունեն: "Ռեալը" բացառություն չէ և դա է պատճառը, որ երեկ մենք կարող էինք նաև պարտվել: Ռուսական "ԲԿՄԱ"-ն ինձ վաղուց ծանոթ թիմ է, բայց քանի որ նրանք դեռ չեն խաղում, ապա մենք "Չեմպիոնների լիգայի" մասին կմտածենք միայն փետրվարին: Մենք մի խաղ պարտվել ենք, ու ամեն բան արդեն նորմալ է: Ես "Ռեալի" երկրպագու չեմ, որ ծանր տանեմ այդ պարտությունը, այլ թիմի մարզիչը: Ղեկավարության հետ որևէ խնդիր չկա այդ խաղից հետո, ու երբեք ղեկավարությունը խնդիրներ չի առաջ քաշի թեկուզև "Բարսելոնային" խոշոր հաշվով պարտվելուց հետո: Երեկ երկրպագուները սուլո՞ւմ էին ինձ, սակայն ո՞ւմ չեն սուլել նրանք. մեր ինչադայի "զոհերն" են դարձել անգամ Զինեդին Զիդանը, Դևիդ Բեքհեմը, Լուիշ Ֆիգուն, Ռոնալդոն, Կական ու նույնիսկ Քրիշտիանու Ռոնալդուն... Հավատացեք` ես այս տղաներից լավը չեմ",- ասել է պորտուգալացի "Յուրահատուկ" մարզիչը:
| |
|
Total comments: 0 | |