Home » 2011 » Ապրիլ » 17 » Մոուրինյո. "Հաջորդն ավելի լարված է լինելու"
22:03
Մոուրինյո. "Հաջորդն ավելի լարված է լինելու"
Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմերը, ըստ չգրված ինչ-որ օրենքի, միշտ էլ հաջող են հանդես եկել կատալոնական "Բարսելոնայի" դեմ խաղերում, երբ սկսել են խաղալ պակաս ֆուտբոլիստներով: Երեկվա խաղից հետո հենց այս փաստի վրա կենտրոնացավ մադրիդցիների գլխավոր մարզիչը. "Առաջին կեսում մենք հավասար թիմեր էինք: "Ռեալը" շատ ստաբիլ էր խաղում` հետևելով իմ ստեղծած տակտիկային: Հաղթանակը հաղթություն է, իսկ պարտությունը` դժբախտություն: Ոսկե միջինը գուցե ոչ-ոքին է, եթե այդպես է, ապա մենք այսօր ստացանք մի ինչ-որ ոսկե միջին արդյունք: Ես միայն մի ցանկություն ունեմ. թող ամենուր հավասարություն լինի, քանի որ օրենքները պիտի հավասարազոր գործեն բոլորի համար, մինչդեռ իմ թիմերը ստիպված են հանդիպումները 10 հոգով ավարտել: Ալբիոլի պես պաշտպանը ստիպված է բաց թողնել "Գավաթային եզրափակիչը" մի ինչ-որ շարքային խախտման համար: "Բարսելոնայի" հետ միշտ էլ դժվար է խաղալ, էլ չեմ խոսում, երբ ստիպված ես մի ամբողջ խաղակես 10 հոգով պայքարել 11-ի դեմ: Այս խաղում հնարավորություն կար հավասարը հավասարի հետ պայքարել "Կապտանռնագույնների" դեմ, բայց, ցավոք, մրցավարը չհեռացրեց Ալվեշին ու ամեն ինչ հօդս ցնդեց: Ինձ համար շատ հետաքրքիր է, թե ինչպես կխաղա "Բարսելոնան", երբ թվային գերակշռության հնարավորություն ստանա նրա մրցակիցը: Այժմ թերթենք այս պատմությունը, քանի որ մենք պատրաստվելու ենք "Գավաթային եզրափակչին": Այդ խաղում նախևառաջ մեծ հույսեր եմ կապում մեր երկրպագուների հետ. համոզված եմ նրանք ողջ խաղի ընթացքում մեր կողքին կլինեն: Նրանց ստվար ներկայությունը "Մեստալիայում" միմիայն կոգևորի իմ տղաներին: Ինչ վերաբերում է գալիք "Սուպերկլասիկոյին", ապա կարծում եմ, որ այն ավելի ճնշող կլինի երկու թիմերի համար էլ. չէ որ այս դեպքում ընդամենը մեկ խաղ է լինելու, որի արդյունքում ի հայտ կգա չեմպիոնը: Հուսամ, գոնե այդ խաղում մենք հավասար խաղացողներով կավարտենք հանդիպումը":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 485 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 6