Home » 2012 » Մայիս » 6 » Մոուրինյո. "Հիգուայինը մնում է թիմում"
20:56
Մոուրինյո. "Հիգուայինը մնում է թիմում"
 Մադրիդի "Ռեալի" գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն վերջ է տվել իսպանական մամուլում տարածված այն լուրերին, թե "Արքայական ակումբը" ցանկանում է վաճառել թիմի առաջատար հարձակվող Գոնզալո Հիգուայինին: Պորտուգալացի մասնագետը այսօր հայտարարել է, որ իր համար արգենտինացի խաղացողի դերը թիմում հստակորեն որոշված է և ոչ մի վաճառք էլ չի լինի: "Այդ տղան մեզ հետ է դեռ երկար ժամանակով: Նա առաջընթաց է ապրել, քանի որ այս տարի ավելի շատ գոլ է հեղինակել: Հիգուայինի համար կարող են առաջարկել 40, 50 ու նույնիսկ 60 մլն եվրո, սակայն դա չի նշանակում, թե մենք գումարների կարիք ունենք ու պատրաստվում ենք կարևոր խաղացողի վաճառել: Իմ թիմի կենտրոնական հարձակվողները մյուս մրցաշրջանում կրկին կլինեն Հիգուայինն ու Բենզեման",- ասել է Ժոզե Մոուրինյոն:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 556 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0