02:12 Մոուրինյո. "Ուզում եմ լինել այնտեղ, որտեղ ինձ կգնահատեն" | |
![]() "Ֆուտբոլում դու կա՛մ հաղթող ես, կա՛մ պարտվող: Իմ կարծիքով՝ մենք կարող էինք այսօր հաղթող լինել: Նրանք մի քանի լուրջ պահեր ունեցան, բայց դա ընդամենն այն բանի հետևանքն էր, թե ինչպես էինք մենք խաղում խաղավերջում, երբ հենց գիտակցորեն ռիսկի էինք դիմում: Մենք դրսևորեցինք բնավորություն, ցուցաբերեցինք հաղթելու ցանկություն և լիովին կարող էինք հասնել ցանկալի արդյունքին: Բացի դրանից, մենք պարտվեցինք հենց Դորտմունդում կայացած խաղի հետևանքով, որը անհնար է ջնջել հիշողությունից, որովհետև այնտեղ մենք շատ վատ խաղացինք: Հովարդ Ուեբը իմ սիրելի մրցավարներից մեկն է, բայց այսօր նա ինձ հիասթափեցրեց: Հյումմելսը կարմիր քարտի էր արժանի, և Ուեբը դա տեսավ: Բայց այդ պահին, չգիտես ինչու, ոչ թե արդարացի մրցավար էր, այլ խղճով մարդ: Երևի նա մտածեց, որ Հյումմելսին կարմիր քարտ ցույց տա, ապա խաղացողը ստիպված կլինի բաց թողնել եզրափակիչ խաղը: Հնարավոր է, որ ես հաջորդ մրցաշրջանում արդեն "Ռեալում" չլինեմ: Ուզում եմ լինել այնտեղ, որտեղ ինձ կգնահատեն",- ասել է Մոուրինյոն: | |
|
Total comments: 0 | |