"Արքայական ակումբի" պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատրաստվում է այս ամռանը գնել շվեդ 31-ամյա հարձակվող Զլատան Իբրահիմովիչին: Ըստ իսպանական մամուլի՝ "Ռեալի" գլխավոր մարզիչը մոտ հինգ շաբաթ առաջ կապ է հաստատել շվեդ խաղացողի հետ և հարցրել է ընդամենը մեկ բան․ "Ուզո՞ւմ ես խաղալ այստեղ: Եթե այո, ապա սկսիր պատրաստվել, ես ամեն բան կանեմ":
Հավելենք, որ Ժոզե Մոուրինյոն վաղուց արդեն նման պրակտիկայով է աշխատում և իրականացնում իր թիմի տրանսֆերները․ նման իրավիճակ է ստեղծվել նաև Ռիկարդո Կառվալյուի, Ֆաբիո Կոենտրաոյի, Խոսե Կայլեխոնի ու Անխել դի Մարիայի տրանսֆերների դեպքում: