12:29 Մոուրինյո. "Պեպեի մասնակցությունը կախված է հենց նրանից" | |
Մադրիդի "Ռեալի" գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Իսպանիայի գավաթի 1/4 փուլի պատասխան հանդիպման շրջանակներում "Բարսելոնայի" հետ այսօր կայանալիք խաղից առաջ հանդիպել է լրագրողների հետ, որի ժամանակ հայտարարել է, որ այդ կարևոր խաղում կարող է խաղալ ունիվերսալ Պեպեն: Հեղինակավոր Associated Press լրատվական գործակալությունը մեջբերում է պորտուգալացի մասնագետի խոսքերը. "Եթե Պեպեն առողջ լինի, ապա նա կխաղա: Ներկայիս դրությամբ հարցականի տակ է միայն Լասանա Դիարայի և Էստեբան Գրաներոյի մասնակցությունը հանդիպմանը: Նրանց երկուսի մոտ էլ առողջական որոշակի խնդիրներ կան":
Հիշեցնենք, որ այս երկու թիմերի միջև կայացած առաջին խաղում պորտուգալացի Պեպեն, ըստ իրեն, "անզգուշաբար" է կանգնել կատալանների արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի ձեռքի վրա, որից հետո մամուլը հեղեղված էր տարատեսակ խոսակցություններով ու գնահատականներով, իսկ ահա առաջին հանդիպումն էլ ավարտվել է "կապտանռնագույնների"` 2-1 հաշվով հաղթանակով: | |
|
Total comments: 0 | |