Home » 2012 » Փետրվար » 4 » Մոուրինյո. "Շահինին գնել ենք 5 տարվա համար"
13:04
Մոուրինյո. "Շահինին գնել ենք 5 տարվա համար"
 "Արքայական ակումբի" գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարվել թիմի թուրք կիսապաշտպան Նուրի Շահինի ծառայություններից, քանի որ խաղացողի հետ մեծ հույսեր է փայփայում: "Շահինի հետ 5 տարվա պայմանագիր է կնքվել, այլ ոչ թե 5 ամսվա համաձայնագիր: Այժմ տղան ժամանակ ունի, որպեսզի ցույց տա ինձ ու իր խաղընկերներին, որ անհրաժեշտ է մեր թիմին: Նա դեռ երկար պետք է աշխատի, բայց ամեն բան հենց նրա ձեռքերում է",- պորտուգալացի մասնագետի խոսքերը մեջբերել է հանրահայտ Marca հանդեսը:
     Հաղորդվում է, որ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է այնպես անել, որ թուրք խաղացողը լավ մարզավիճակ ձեռք բերի, որպեսզի ցուցադրած վատ խաղը չարժանանա երկրպագուների քննադատությանը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 449 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0