Մադրիդի "Ռեալի" պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն համոզված է, որ "Արքայական ակումբի"
նորանշանակ մարզական տնօրեն Զինեդին Զիդանը նոր պաշտոնում աշխատելու համար
դեռ շատ բան պետք է սովորի. "Զիդանը շատ բան կարող է բերել թիմ, բայց նաև շատ բան դեռ պետք է սովորի,-վստահ ասել է պորտուգալացի մասնագետը Marca պարբերականի թղթակցին,-այլ բան է երկար տարիներ աշխարհի
լավագույն խաղացող լինելը, մեկ այլ բան՝ լինել աշխահի թիվ մեկ թիմի մարզական տնօրեն։
Ես ուրախ եմ, որ նա մեզ հետ է աշխատում։ Դրա համար նա ստիպված էր փոխել իր
կյանքը"։
|