15:49 Մոուրինյոն այսօրվա հանդիպումը կդիտի հյուրանոցային համարից | |
![]() Հիշեցնենք, որ Մոուրինյոն որակազրկվել էր "Բարսելոնայի" հետ "Չեմպիոնների լիգայի" նախորդ մրցաշրջանի կիսաեզրափակիչ առաջին խաղից հետո հանդիպման գլխավոր մրցավարին քննադատելու համար: Իսպանական հեղինակավոր AS հանդեսը տեղեկացմամբ` խորվաթական ակումբի հետ առաջիկա խաղը կլինի երկրորդը, որը բաց կթողնի Մոուրինյոն: Ենթադրվում է, որ "Ռեալի" մարզչական շտաբի և իր օգնական Այտոր Կարանկայի հետ կապ պաշտպանելու համար պորտուգալացի մասնագետն օգտագործելու է բջջային հեռախոսը: Համաձայն ՈՒԵՖԱ-ի կանոնակարգի` մինչև խաղը և խաղի ընթացքում որակազրկված մարզիչը չի կարող ներկա գտնվել թիմի հանդերձարանում և պահեստայինների նստարանին, որակազրկված մարզիչը հանդերձարան կարող է մտնել միայն խաղի ավարտից 15 րոպե անց:
| |
|
Total comments: 0 | |