Ինչպես հայտնում է իսպանական հանրահայտ Marca պարբերականը, Մադրիդի "Ռեալի" գլխավոր մարզիչ պորտուգալացի Ժոզե Մոուրինյոն հետաքրքրված է Մյունխենի "Բավարիայի” թուրք կիսապաշտպան
Համիթ Ալթինթոփի ծառայություններով:
Աղբյուրի տեղեկացմամբ` Մուրինյոյին գրավել է հատկապես Ալթինթոփի
արագությունը միջին գծում, տեխնիկան և մարմնամարզական որակները:
"Արքայականի
ակումբի" նպատակն այդքան էլ դժվար չի լինի իրագործել, քանի որ Ալթինթոփի` գերմանական
գրանդի հետ պայմանագրի ժամկետը լրանում է այս տարվա հունիսի
30-ին:
|