Home » 2012 » Հունիս » 2 » Մոուրինյոն ցանկանում է, որ Ալոնսոն "Ռեալում" մնա այնքան, որքան ինքն է մնալու
21:26
Մոուրինյոն ցանկանում է, որ Ալոնսոն "Ռեալում" մնա այնքան, որքան ինքն է մնալու
 Մադրիդյան հեղինակավոր Marca հանդեսը տեղեկացնում է, որ տեղի գրանդ "Ռեալի" պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, ով օրեր առաջ երկարաձգեց թիմի հետ պայմանագիրը մինչև 2016թ., հայտարարել է, որ մեծ ցանկություն ունի, որպեսզի թիմի հենակետային կիսապաշտպան Խաբի Ալոնսոն թիմում մնա այնքան ժամանակ, որքան ինքը, այսինքն` երկարաձգի "Ռեալի" հետ գործող պայմանագիրը մինչև 2016թ.:
     Նշենք, որ ըստ Ալոնսոյի և Մադրիդի "Ռեալի" միջև գործող պայմանագրի` իսպանացի կիսապաշտպանը թիմում կմնա մինչև 2014թ., իսկ պայմանագրի երկարաձգման գործընթացն էլ դեռ չի սկսվել:
     Հավելենք, որ ավարտված մրցաշրջանում Խաբի Ալոնսոն "Ռեալի" կազմում անցկացրել է 50 հանդիպում և դարձել է 1 գոլի հեղինակ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 415 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0