Home » 2011 » Մարտ » 17 » Մոուրինյոն չի ցանկանում խաղալ "Չելսիի" կամ "Ինտերի" դեմ
12:47
Մոուրինյոն չի ցանկանում խաղալ "Չելսիի" կամ "Ինտերի" դեմ
Մադրիդի "Ռեալի" գլխավոր մարզիչ պորտուգալացի Ժոզե Մոուրինյոն "Լիոնի" դեմ տոնած տպավորիչ հաղթանակից հետո լրատվամիջոցներին տված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է. "Մենք այսօր հաղթեցինք "Լիոնին", քանի որ ավելի ուժեղ էինք ֆրանսիացիներից: Ես գոհ եմ իմ թիմից և շատ հանգիստ եմ, քանի որ "Ռեալի"` 1/4 եզրափակիչ դուրս գալը ինձ համար նորմալ երևույթ է: Ինչ վերաբերում է Քրիշտիանոյին, ապա նա խաղից առաջ ասաց, որ ինքը պատրաստ է խաղադաշտ դուրս գալ, բացի այդ մեր ֆիտնեսի մարզիչները ևս ասում էին, որ Ռոնալդուն պատրաստ է խաղադաշտ դուրս գալ: Ես հարգում եմ 1/4 հայտնված բոլոր թիմերին: Չէի ցանկանա խաղալ "Չելսիի" կամ "Ինտերի" հետ: Ես պրոֆեսիոնալ եմ, բայց ցանկալի կլիներ չխաղալ այն մարդկանց դեմ, ում ես այնքան շատ եմ սիրում":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 575 | Added by: mu | Rating: 5.0/2
Total comments: 0