Home » 2012 » Մայիս » 1 » Մոուրինյոն չի ցանկանում աշխատել Զիդանի հետ
19:30
Մոուրինյոն չի ցանկանում աշխատել Զիդանի հետ
 Իսպանական մամուլի հավաստմամբ՝ Մադրիդի "Ռեալի" գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն դժգոհ է մնացել սպորտային տնօրեն Զինեդին Զիդանի կատարած աշխատանքից։ "Ֆրանսիացին ոչինչ չի խոսում, ոչնչին չի խառնվում, մինչդեռ պորտուգալացին հույս ուներ իսկական մարտիկի տեսնելու։ Զինեդին Զիդանը երբեք չի խոսում մրցավարությունից, մինչդեռ Ժոզե Մոուրինյոն այլ ցանկություններ ունի",- ասել է "Արքայական ակումբին" մոտ կանգնած մարդկանցից մեկը՝ հավաստիացնելով, որ ֆրանսիացին անպայման կհեռացվի ակումբից։
  Ըստ իսպանական մամուլի՝ պորտուգալացի մասնագետը վայելում է թիմի նախագահ Ֆլորենտինո Պերեսի վստահությունը և դրանից օգտվելով՝ կարող է ստիպել վերջինիս հեռացնել ֆրանսիացուն։ Եթե հիշենք, ապա նախորդ մրցաշրջանում հենց Մոուրինյոյի առաջարկով թիմից հեռացվեց Խորխե Վալդանոն։

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 604 | Added by: Hartsat | Rating: 4.5/2
Total comments: 0