Home » 2011 » Օգոստոս » 18 » Մոուրինյոն չի պատժվի իր "սխրանքի" համար
22:46
Մոուրինյոն չի պատժվի իր "սխրանքի" համար
 Իսպանական Sport.es սպորտային կայքը տեղեկացնում է, որ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան չի պատրաստվում պատժել Մադրիդի "Ռեալի" գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին` Իսպանիայի Սուպերգավաթի պատասխան հանդիպման վերջում կատարած "սխրանքի" համար: Բանն այն է, որ պորտուգալացի մասնագետն իր մատը մտցրել էր Պեպ Գվարդիոլայի օգնական Տիտո Վիլանովայի աչքը: Նշվում է, որ եզրային մրցավարն իր զեկույցում չի նշել այդ դեպքի մասին, իսկ Մոուրինյոն էլ հայտարարել է, որ չի ճանաչում Վիլանովա անունով որևէ մեկին: Բայցևայնպես, ողջ համացանցը լցված է այնպիսի նկարներով, որտեղ պարզ երևում է պորտուգալացի մասնագետի ագրեսիան:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 382 | Added by: Hayk | Tags: Իսպանիայի սուպերգավաթ, ագրեսիա, Իսպանիայի ֆուտբոլիս ֆեդերացիա, Պեպ Գվարդիոլա, գլխավոր մարզիչ, Sport.es, Ժոզե Մոուրինյո, Մադրիդի Ռեալ, սխրանք, Տիտո Վիլանով | Rating: 5.0/2
Total comments: 0