08:20 Մոուրինյոն չի թերագնահատում մրցակցին | |
Մադրիդի "Ռեալի" պորտուգալացի գլխավոր մարզչի կարծիքով` այսօր որևէ նշանակություն չունի, որ վերջին տարիներին կայացած "Բավարիա"-"Ռեալ" դիմակայություններում հաղթող է ճանաչվել գերմանական կողմը: "Պատմությունը որևէ նշանակություն չի ունենա այս խաղում: Սա նոր դիմակայություն է: Մենք արդեն գտնվում ենք կիսաեզրափակչում և մեծ հաշվով ոչինչ չունենք կորցնելու: Կփորձենք մրցաշարի գլխավոր խաղի ուղեգիր ձեռք բերել: Վստահ եմ, որ յուրաքանչյուր խաղացող նոր մոտիվացիա ունի հաղթելու և այս մրցաշարում իր խոսքը ասելու հետ կապված: "Բավարիան" ուժեղ թիմ է, որը ցանկանում է խաղալ մրցաշարի եզրափակչում, չէ՞ որ այն կայանալու է սեփական հարկի տակ: Մենք էլ չենք պատրաստվում երկրորդ տարին անընդմեջ անհաջողության մատնվել",- ասել է Մոուրինյոն:
| |
|
Total comments: 0 | |